‘Իտալիայի Բարի քաղաքը ճանաչել է Մեծ Եղեռնի փաստը’

885

Իտալիայի հարավային նավահանգստային Բարի քաղաքում հանդիսավորապես տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման եւ օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարի առաջ ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի կողմից:

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ խաչքարը տեղադրվել է հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Խաչքարի օրհնության կարգը կատարել են Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգեւոր հովիվը: Բոլորի համար անակնկալ է եղել Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը: Բարի համայնքում հայերի պատմական ներկայության մասին, ըստ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի, կան 11 վկայություն, որոնց մեջ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին  ու Սուրբ Գեւորգ վանական համալիրը: 

Նախորդ հոդվածը‘Հունաստանում հակառասիստական ցույցեր են տեղի ունենում’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը ցավալիորեն բաց թողեց հաղթանակը’