Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» Միլանում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։
57-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Ինտեր» — «Ատալանտա»՝ 1:0 (տեսանյութ)
Մատեո Դարմիան, 57