ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակը

244

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է գրոսմայստերների նոր համաշխարհային վարկանիշը։

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է, երրորդում՝ չինացի Դին Լիրենը։

100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (51–րդ): ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 17-րդն է։

ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում վառաջատարը չինուհի Հոու Լիֆանն է։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ռուս Ալեքսանդրա Գորյաչկինան, երրորդը՝ հնդիկ Համփի Կաներուն։

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 68-րդ, 73-րդ հորիզոնականները:

Նախորդ հոդվածըԻտալիայի գավաթ. «Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Նավասը մրցաշրջանը կավարտի ԱՊԼ-ում