‘Իտալիայում ձերբակալվել են հիվանդներին անորակ սարքեր պատվաստած մի խումբ բժիշկներ’

697

Իտալիայում խարդախության և բժշկական էթիկայի խախտման մեղադրանքով 4 վիրաբույժ-սրտաբան է ձերբակալվել:

Բժիշկները կասկածվում են 2009-11 թթ. ընթացքում սրտային հիվանդներին կաշառքի միջոցով ձեռք բերված ցածրորակ սարքեր պատվաստելու մեջ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

«Կեղտոտ խալաթներ» անվանումը ստացած գործի քննությունն սկսվել է մոտ մեկ տարի առաջ: Անցած ժամանակահատվածում քննչական մարմիններին հաջողվել է բժշական սարքավորումների և դեղորայքի անօրինական մատակարարման կազմակերպված ցանց բացահայտել:

Ներկայումս գործով անցնում են ավելի քան 67 իտալացի բուժաշխատող և գրեթե 12 բժշկական ընկերություն (այդ թվում՝ լեհական, չեխական, ամերիկյան, գերմանական և այլ ընկերություններ):

Նախորդ հոդվածը‘Գեորգի Խուցիշվիլի. Վրաստանի ԱԺ ընտրությունները ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյան. «Հարսնաքարի» օրինագիծը տապալել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն ‘