‘Իտալիայում չեն բացառում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը’

683

Իտալիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն անակնկալ էին փորձագետների համար, ովքեր կանխատեսում էին Սիլիվիո Բեռլուսկոնիի պարտությունը և ձախ կենտրոնամետ ուժերի կատարյալ հաղթանակը:

Վերին պալատի ընտրություններում առաջատարը ձախ կենտրոնամետ դաշինքն է՝ 31,75 % ձայներով, նրանց գլխավոր մրցակիցը՝ Սիլվիո Բեռլուսկոնիի աջ կենտրոնամետ դաշինքն ստացել է ձայների 30,6 %-ը, իսկ Բեպպե Գրիլլոյի գլխավորած «Հինգ աստղերի շարժումը»՝  23,76%: Կենտրոնամետներն ու Մարիո Մոնտին ունեն 9,16 %:

Պատգամավորների պալատում ձախ կենտրոնամետներն ունեն 30 %, աջ կենտրոնամետ դաշինքը՝ 28,3%:  RAI և Sky TG-24 հեռուստաալիքների փորձագետների հաշվարկներով՝ դա նշանակում է, որ ձախ կենտրոնամետ դաշինքը կարող է հավակնել 630 տեղերից 340-ին: Բեպպե Գրիլլոյի շարժումն ստացել է 25,4 % , իսկ գործող վարչապետ Մարիո Մոնտիի դաշինքը հավաքել է քվեների 10,6 %-ը:

Սենատի ընտրություններում մեծամասնությունը որոշվում է տարածքային ընտրությունների արդյունքների հիման վրա: Հատկապես կարևոր են Սիցիլիայի, Լոմբարդիայի և Վենետոյի արդյունքները, որոնց բաժին է հասնում հարյուր պատգամավորական մանդատ: Իսկ այդ շրջաններում, ըստ ամենայնի, հաղթում է Բեռլուսկոնին: Այնպես որ՝ Սենատում (315 տեղ) ուժերի դասավորությունն այսպիսի տեսք ունի. աջ կենտրոնամետներն ունեն 123 տեղից 113-ը,  ձախ կենտրոնամետ դաշինքը՝ 104-105, Բեպպե Գրիլլոյի շարժումը՝ 57-ից մինչև 63 մանդատ, Մարիո Մոնտիի դաշինքը՝ 17, և մյուս քաղաքական կուսակցությունները՝ մնացած մոտավորապես14 տեղերը:

Բերսանիի ստորին պալատի և Բեռլուսկոնիի վերահսկողության տակ գտնվող սենատի սուր դիմակայության պարագայում նոր ընտրությունների անցկացումը միանգամայն հավանական է դառնում: Բերսանիի կուսակցության որոշ ներկայացուցիչներ արդեն կոչ են անում նոր քվեարկություն կազմակերպել՝ ապահովելու համար կայուն կառավարություն, որն ընդունակ կլինի տնտեսական բարեփոխումներ անցկացնել, հաղորդում է euronews –ը: 

Նախորդ հոդվածը‘Չարի վերջի Գալուստը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստերը. Ուղիղ միացում’