‘Իրանը կրկին հերքել է իր մասնակցությունը Բուրգասի ահաբեկչությանը’

620

Իրանը կրկին հերքել է բուլղարական Բուրգաս առողջավայրում ահաբեկչությանը իր մասնակցության վերաբերյալ մեղադրանքը, այսօր հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սոֆիայում Իրանի դեսպան Գոլամրեզա Բագերիի հայտարարությանը:

Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետը շնորհակալություն էր հայտնել Բուլղարիային՝ ահաբեկչության հետաքննության համար: «Հետաքննությունը հաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք. լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը և նրա հովանավոր Իրանը ղեկավարում են գլոբալ ահաբեկչական համակարգը»,- ասել էր Իսրայելի վարչապետը: Ահաբեկչությանը Իրանի մասնակցությունը դեռևս անցյալ տարվա հուլիսին հերքել էր ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամեդ Հազային: «Այդ հարձակումը ոչ մի կապ չունի Իրանի հետ: Մենք դեմ ենք ահաբեկչության ցանկացած դրսևորման և խստորեն դատապարտում ենք դրանք», ուրբաթ օրը հայտարարել է Բագերին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 18-ին մահապարտ ահաբեկիչը Բուրգասի օդանավակայանում պայթեցրեց իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը: Բուլղարիայի ՆԳՆ ղեկավարի հրապարակած տվյալների համաձայն՝ երկու կասկածյալները «Հեզբոլլահի» անդամներ են, որոնց դեմ Իսրայելը մարտնչում է 2006 թվականից ի վեր, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Քաբուլում ՌԴ դիվանագիտական առաքելությունը սաստկացնում է անվտանգության միջոցառումները’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը դիմում է ՍԴ’