‘
Իրանի իշխանությունները հույս ունեն, որ Ռուսաստանը կմասնակցի Բուշերում ԱԷԿ նոր բլոկ կառուցելու ծրագրին, ըստ BBC-ի, հյտարարել է Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
2012-ի ամռանը «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Իրանի հետ՝ ատոմակայա նի երկրորդ բլոկի շինարարությանը մասնակցելու շուրջ:
Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը մեկնարկել է 1975-ին եւ երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսվել 1995-ին: 1992-թ. կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են «խաղաղ ատոմի» ծրագրերի իրականացման ոլորտում:
‘