‘
Իրանին «առիթ եւ 24 ժամ» կպահանջվի Իսրայելը ոչնչացնելու համար, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչը՝ խոջաթոլեսլամ Ալի Շիրազին:
«Ջահան նյուզ» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Իսրայելի կողմից հարձակման դեպքում Իրանը կարող է «զինված հակամարտությունը վերածել հյուծիչ պատերազմի, որը կհանգեցնի հրեական պետության ոչնչացմանը», և հավելել է, որ այդ պատերազմը երկար կտևի ու օգտակար կլինի բոլոր մահմեդականների համար:
Իսրայելն նույնքան ուժեղ չէ, ինչպես ժամանակին էր, իսկ Իրանն աստիճանաբար ավելի ու ավելի է հզորանում, այդ իսկ պատճառով ոչնչացման եզրին գտնվող հրեական պետության ղեկավարները շտապում են պատերազմ սկսել, որը մեղվի խայթոցի չափ կազդի Իսլամանական Հանրապետության վրա,- ավարտելով հարցազրույցը՝ Շիրազի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
‘