‘Իրանի միջուկային ծրագրի կասեցումը իմ գլխավոր առաջնահերթությունն է. Իսրայելի վարչապետ’

644

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում վերընտրվելու դեպքում բոլոր հնարավոր ջանքերով նպաստելու է Իրանի միջուկային ծրագրի կասեցմանը, փոխանցում է Mignews-ը:

«Վարչապետի պաշտոնում վերընտրվելու դեպքում առաջին հերթին կկասեցնեմ Իրանին և թույլ չեմ տա, որ վերջինս միջուկային զենք ստանա: Կարծում եմ, որ սա եղել և մնում է մեր երկրների հիմնական առաջնահերթությունը: Ես գնահատում եմ այս գործում ԱՄՆ-ի  ցուցաբերած աջակցությունը»,- ասել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ Իսրայելին դուր չէր եկել Չակ Հեյգելի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնն ստաձնելու հանգամանքը, քանի որ  Հեյգելը բազմիցս դեմ է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրին խոչընդոտելու՝ Իսրայելի նախաձեռնություններին:

Նախորդ հոդվածը‘Սարգիս Հացպանյանը ՀՀ քաղաքացի է դարձել և ստացել անձնագիր’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բացվել է’