‘Իրանի նախագահը մտադիր է ժամանել Հայաստան’

843

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է պաշտոնական այցով ժամանել Հայաստան, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը` վկայակոչելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեիսիին:

Աղբյուրի համաձայն, այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային գործընթացները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունները: Իրանի դեսպանությունն զբաղվում է այդ հարցով, սակայն Ռոուհանիի հագեցած գրաֆիկի առնչությամբ այցի ժամկետներն առայժմ հստակեցված չեն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Առաջին աշխարհամարտը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանին ազատազրկման դատապարտած դատավորը մեկ այլ գործով ՀՔԾ բողոք է ներկայացրել’