‘Վոլոդյա Ավետիսյանին ազատազրկման դատապարտած դատավորը մեկ այլ գործով ՀՔԾ բողոք է ներկայացրել’

1243

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում մարդու առևանգման և շորթման մեջ մեղադրվող Հայկ Գ-ի և առևանգմանը օժանդակելու մեջ մեղադրվող Անի Ն-ի վերաբերյալ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անի Ն-ն, վկաներ Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, տվել են սպառնալիքներ, կիրառել քննությանը խորթ մեթոդներ: Հատկանաշական է, որ Անի Ն-ն, Լուսինե Ս-ն և Ստեփան Թ-ն նախաքննության ընթացքում տվել են Հայկ Գ-ի դեմ ցուցմունքներ, իսկ դատավարության ընթացքում հրաժարվել են այդ ցուցմունքներից:

Նշենք, վեց տարի ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դատարանում հայտարարել էր, որ իր կալանավորումից հետո քննիչն առաջարկել է իրեն, որ եթե ինքը խոստանա հրաժարվել պայքարից ու լրագրողների հետ հանդիպելուց, ապա քննիչը դատական հաջորդ նիստին միջնորդություն կներկայացնի իրեն ազատ արձակելու մասին: Դատավոր Լեւոն Ավետիսյանը չէր արձագանքել ազատամարտիկի այս հայտարարությանը:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը մտադիր է ժամանել Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ փոխվարչապետ. ԵՏՄ միասնական արժույթի կիրառումն անխուսափելի է’