‘Իրանում ձեռքի անդամահատության նոր սարք են ցուցադրել’

872

Իրանի իշխանությունները երկուշաբթի բնակչությանն են ներկայացրել նոր «հայտնագործություն»՝ գողերի ձեռքի մատները կտրող սարքը: Ցուցադրության «մոդելի» դերում հանդես է եկել գողության եւ հեշտամոլության համար դատապարտված մի քաղաքացի: Հրապարակային անդամահատությունը տեղի է ունեցել Շիրազ քաղաքի հրապարակներից մեկի վրա՝ կտրել են մեղավորի աջ ձեռքի մատները:  Ինչպես տեղեկացնում է ISNA (Հյուսիսային Ամերիկայի իսլամական ընկերակցություն) կազմակերպությունը, աջ ձեռքի չորս մատների անդամահատությունից բացի, կալանավորը դատապարտվել է երեք տարվա ազատազրկության եւ մտրակի 99 հարվածի՝ «անբարո հարաբերությունների համար»:

Հրապարակային պատժի իրականացումից հետո Շիրազի դատախազը զգուշացրել է, որ մի շարք այլ կալանավորների պատիժը կիրականացվի մոտակա ժամանակներս: 

Նախորդ հոդվածը‘Մադրիդի օդանավակայանն «աղբանոցի» է վերածվել՝ գործադուլի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսին» պատժել են’