‘Իրանում ձերբակալվել է Ահմադինեժադի զինակիցը’

794

Փետրվարի 5-ին Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Սաիդ Մորթազավիին՝ Թեհրանի նախկին դատախազին, որը լայն ճանաչում էր ձեռք բերել հատկապես ընդդիմությանն ակտիվորեն հետապնդելու շնորհիվ, հաղորդում է Reuters-ը:

Մորթազավին, որ համարվում ր նախագահ Ահմադինեժադի մերձավորագույն զինակիցներից մեկը, «Մսագործ» մականունն ստացել էր 2009 թ. հակակառավարական ցույցերը ճնշելու և ձերբակալվածներին խոշտանգումների ենթարկելու հակվածության համար, նշում է Fox News-ը:

Իրանի նախագահի վարչակազմն արդեն արձագանքել է մերձավորագույն զինակցի ձերբակալությանը: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կատարվածը քաղաքական պայքարի «այլանդակ դրսևորում» է, ինչն ինքնին հետաքննության կարիք ունի:

Թե հատկապես ինչում է մեղադրվում նախկին դատախազը՝ չի հաղորդվում: Հայտնի է, որ 2009 թ. նրան աշխատանքից ազատել են իր գերատեսչությունում բանտարկյալների խոշտանգումների  և մահերի մասին բազմաթիվ հաղորդումներից հետո: Բացի այդ՝ 2010 թ.  նրան մեղադրանք  ներկայացվեց ձերբակալված երեք անձանց  սպանության համար, սակայն գործին ընթացք չտրվեց, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերը կընտրեին Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն’
Հաջորդ հոդվածը‘Լեւանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»’