‘
Ուրբաթ օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող մզկիթներից մեկի հարևանությամբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ռումբ, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է AP գործակալությունը:
Պայթյունը որոտացել է Չահ-Բեհար քաղաքում, այն պահին, երբ ահաբեկիչը փորձել է փախչել իրեն հետապնդող ոստիկաններից: Իրավապահ մարմիններին, բարեբախտաբար, հաջողվել է կանխել հանցագործի մուտքը ուրբաթօրյա աղոթքի եկած հավատացյալներով լի մզկիթ:
«Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Չահ-Բեհար քաղաքում գտնվող մզկիթն առաջին անգամ չէ, որ ահաբեկիչների թիրախի է վերածվում: 2010թ. մահապարտների կողմից իրականացված երկու պայթյունների հետևանքով այստեղ զոհվել էր 30 մարդ:
‘