‘Իրանում օտարերկյա ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել ‘

1148

Իրանի հոտախուզության եւ զգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է նավթով հարուստ Խուզիստան գավառում դիվերսիաներ նախապատրաստող մի խումբ մարդկանց: Այդ մասին, վկայակոչելով իրանական հեռուստաընկերությունները, հաղորդում է Reuters-ը:

Ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալության պահին նրանց մոտ հայտնաբերվել են ռումբեր եւ այլ զինամթերք, որոնք, ինչպես ենթադրում են նախարարությունում, Իրան են ներկրվել Պարսից ծոցի հարեւան երկրներից մեկից: Դավադիրները, ըստ այդմ, ղեկավարվում էին «արեւմտյան սիոնիստական ծառայությունների» կողմից: ահբեկիչները նախատեսում էին պայթեցնել Խուզիստանի էներգետիկ որոշ ենթակառուցվածքներ: 

Ձերբակալվեծների քանակը, ինչպես նաեւ անունները հայտնի չեն: Ինչպես նկատում է Associated Press-ը, Իրանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է արտասահմանցի լրտեսների ձերբակալությունների մասին, սակայն նրանց հետագա ճակատագրի մասին այլեւս որեւէ տեղեկատվություն չի հրապարակվում: 

Նախորդ հոդվածը‘Forbes. Բիզնես-պայմանների առումով Հայաստանը 141 երկրների թվում 77-րդն է ‘
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Քաջարանում և Կապանում’