‘Forbes. Բիզնես-պայմանների առումով Հայաստանը 141 երկրների թվում 77-րդն է ‘

913

Հայաստանը Forbes-ի աղյուսակում բիզնեսի համար ստեղծված պայմանների առումով 141 երկրների թվում զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը: Այդ մասին ասվում է հեղինակավոր ամսագրի համացանցային էջում:

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 11 տարբեր ցուցիչներ. սեփականության իրավունքը, նորարարությունները, հարկերը, տեխնոլոգիաները, կոռուպցիան, անձնական, առեւտրային եւ դրամական ազատությունները, բյուրոկրատիան, ներդրողների իրավունքների պաշտպանվածությունը եւ ֆոնդային շուկայի արդյունավետությունը:

Ավանդաբար, առաջին հորիզոնականները զբաղեցրել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նոր Զելանդիան, սկանդինավյան երկրները, Սինգապուրը, Հոնգկոնգը:

Հետխորհրդային երկրների թվում Հայաստանը զիջում է Էստոնիային (22), Լիտվային (35), Լատվիային (40), Վրաստանին (50), Ղազախստանին (70), Ադրբեջանին (73):  Հայաստանից վատ բիզնես պայմաններ են գործում Մոլդովայում, որը զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը, Ուկրաինայում (104), Ռուսաստանում (105) եւ Տաջիկստանում (111): ԱՊՀ երկրների թվում հետնապահը Ղրղզստանն է (124):  

Ուշագրավ է, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության 6 երկրների թվում տնտեսա-քաղաքական բարեփոխումների առումով առաջատար համարվող Մոլդովան Forbes-ի աղյուսակում զիջում է ԱլԳ երկրներից բոլորին՝ բացառությամբ Ուկրաինայի: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը, որտեղ, ԱՊՀ երկրներից, մասնավորապես Հայաստանից գործազրկության պատճառով արտագաղթած բազմաթիվ մարդիկ հեշտությամբ աշխատանք են գտնում կամ սեփական բիզնեսն են հիմնում, ետ է մնում նույնիսկ Մոլդովայից եւ Ուկրաինայից համապատասխանաբար՝ 13 եւ 1 կետով, եւ Հայաստանից՝ ամբողջ 28 կետով:  

Նախորդ հոդվածը‘Իսրայելական բանակը 30 հազարանոց զորակոչի լիազորություն է ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանում օտարերկյա ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել ‘