‘Իրանցի կին կոմունիստները մերկացել են՝ բողոքելով ընդդեմ հիջաբի (Տեսանյութ)’

886

Երիտասարդ իրանցի կոմունիստ կանայք, ոգեշնչված FEMEN շարժման ակցիաներից, մերկացել են Ստոկհոլմի կենտրոնում՝ բողոքելով ընդդեմ հիջաբ կրելու պարտադրանքի: Աղջիկներն այդ արել են կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին: Ակցիային մասնակցել են Իրանի կոմկուսի և Իրանում «Ընդդեմ բռնությունների՝ կանանց նկատմամբ» կազմակերպության ակտիվիստուհիները: Աղջիկներն իրենց մարմիններին գրել են՝ «Իմ մերկությունն իմ բողոքն է» և «Կորչի հիջաբը»: Նրանք նաև լուսանկարներ են պարզել, որոնցում պատկերված են եղել FEMEN կանանց շարժման հակաիսլամիստական ակցիաները: 

Տեսնյութի մեկնաբանություններում բուռն բանավեճ է ծավալվել. ոմանք սպառնում են սպանել աղջիկներին, ուրիշները ծաղրում են ֆանատիկոսներին, իսկ ոմանք էլ կենտրոնացել են իրենց ցուցադրվող բարեմասնությունների ձևերի ու չափսերի քննարկման վրա, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Ժնևում ներկայացվել է երկար սպասված LaFerrari-ն’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Այս ամենի արդյունքում ունենք այսօր կիսադատարկ Հրապարակ’