‘Իրան-Թուրքիա գազատարը պայթեցվել է քուրդ անջատողականների կողմից’

700

Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում պայթեցվել է Իրանից բնական գազ տեղափոխող խողովակաշարը:  Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող անցուղում իրականացված դիվերսիան կազմակերպել են Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականները:

Պայթյունի հետևանքով  երեք մետր խորությամբ և 50 մետր տրամագծով փոս է առաջացել: Բարեբախտաբար, փրկարարներին հաջողվել է կասեցնել գազի բռնկումը և դադարեցնել  դրա հոսքը: Ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС

Լուսանկարը՝ EPA/ILHAS NEWS AGENCY/STR/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Դիվանագետ. Վարդան Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ էր’
Հաջորդ հոդվածը‘Մալդիվների նախկին նախագահը ձերբակալվել է իշխանազանցության համար’