‘
Իրաքում հարկադիր վայրէջքի է ենթարկվել և խուզարկվել Իրանից Սիրիա ուղևորվող օդանավը: Իրաքի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Սեսիր Բանդարի խոսքերով՝ իրավապահ մարմինները ցանկացել են համոզվել, որ օդանավը Բաշար ալ Ասադի ռեժիմին աջակցելու նպատակով զենքի փոխադրում չի իրականացնում, հայտնում է Associated Press-ը:
Համոզվելով, որ իրանական օդանավում զենք չկա, անձնակազմին թույլ են տվել շարունակել թռիչքը, փոխանցում է РБК-ի լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Իրաքը խուզարկության է ենթարկում Սիրիա ուղևորվող իրանական օդանավը:
‘