‘Իրաքի մի մասը գրաված գրոհայինները հրամայել են զանգվածաբար թլպատել կանանց’

1311

Իրաքի մի մասը վերահսկող «Իսլամական պետության» գրոհայինները հրաման են արձակել գրավյալ տարածքներում կանանց զանգվածաբար թլպատելու վերաբերյալ, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Իրաքում  ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ներկայացուցիչ Ժաքլին Բադկոկի հայտարարությանը:

«Այդ կրոնական հրահանգի մասին մենք տեղեկացել ենք այսօր»,- ասել է Բադկոկը:

Կանանց թլպատումը սեռական օրգանների հեռացման կամ մասնակի վնասման վիրահատություն է, որ կատարվում է առանց բժշկական ցուցմունքի: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» նոր մրցաշրջանը կսկսի «Էլչե»-ի, «Ատլետիկո»-ն՝ «Ռայո Վալեկանո»-ի, «Ռեալը»՝ «Կորդոբայի» հետ հանդիպումներով’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել’