‘Իրաքի նախագահի գրասենյակը հերքել է նախագահի մահվան մասին լուրը’

908

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի առողջությանը հետևելու նպատակով այսօր Բաղդադ կժամանի բրիտանացի բժիշկների հատուկ խումբը, հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

79-ամյա Թալաբանին նախօրեին առողջական վիճակի խիստ վատթարացման հետևանքով հոսպիտալացվել էր, ինչից հետո արաբական լրատվամիջոցները հայտնում էին, որ նախագահը գլխուղեղի կաթվածից հետո կոմայի մեջ է հայտնվել և ուշքի չգալով՝ մահացել:

Ավելի ուշ նախագահի գրասենյակը հերքել է այդ լուրերը և տեղեկացրել, որ Թալաբանին գտնվում է վերակենդանացման բաժնում՝ բժիշկների խիստ հսկողության տակ:

«Նախագահը բուժվում է արտերիոսկլերոզից (զարկերակի պատերի կարծրացում): Ներկա պահին նրա հիմնական ֆիզիկական տվյալները նորմալ վիճակում են»,- նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգը 500մլն դոլարի նվիրատվություն է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Մեսին խաղում է, ինչպես PlayStation-ը’