‘Իրաքյան Քուրդիստանում պատրաստվում են անկախության հանրաքվեի’

659

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին BBC-ին հայտարարել է առաջիկա ամիսներին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Քաղաքական գործչի խոսքով՝ Իրաքն առանց այն էլ մասնատված է ներկա ճգնաժամի պատճառով, ու չնայած քրդերի՝ այդ ճգնաժամը խաղաղ կարգավորելու պատրաստակամությանը՝ ժողովրդի անկախության իրավունքը բնական է և անվիճարկելի:

Անցյալ ամսվա ընթացքում սուննի գրոհայինները կառավարական զորքերին դուրս մղեցին երկրի հյուսիսային մի շարք քաղաքներից, ինչը քրդերին հնարավորություն տվեց առանց խոչընդոտների զբաղեցնել  վիճելի և թույլ սահմանագծված մի քանի տարածքներ, այդ թվում՝ նավթով հարուստ  Քիրքուկը:

Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն անուղղակիորեն պաշտպանեց Բարզանիին՝ կոչ անելով ստեղծել անկախ քրդական պետություն՝ սուննի գրոհայիններին հակազդելու համար:  

Նախորդ հոդվածը‘Ցմահ դատապարտվածները դադարեցրել են հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Վաղը տեղի կունենա Քառյակի ներկայացուցիչների ասուլիսը’