‘Ցմահ դատապարտվածները դադարեցրել են հացադուլը’

911

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են:

Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Նուբարաշենում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով, որ պայմանական վաղաժամկետ ազատումն տարածվի նաև իրենց վրա: 

Նախորդ հոդվածը‘Դեմքով ճանաչեք հոսանքը «միաձայն» թանկացնողներին, պետք կգա ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքյան Քուրդիստանում պատրաստվում են անկախության հանրաքվեի’