‘Իրաքում ահաբեկիչները բանտ են գրավել’

675

Սեպտեմբերի 28-ի գիշերը ահաբեկիչները գրավել են Իրաքի Թիքրիդ քաղաքի բանտը, հայտնում  է France Presse լրատվական գործակալությունը:

Իրաքի արտգործնախարարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով երկու բանտապահ է զոհվել, սակայն ոստիկանությունը հայտնում է երկու ահաբեկիչների և չորս բանտապահների մահվան մասին:

Հայտնի չէ, թե ահաբեկիչներին ինչպես է հաջողվել բանտ մուտք գործել: Ականատեսների վկայությամբ՝ նրանք պայթեցրել են ցանկապատի մի հատվածը, ինչի հետևանքով փախուստի է դիմել մոտ 100 բանտարկյալ:

Այս պահին ահաբեկիչների կողմից վերահսկվում են բոլոր մուտքերն ու ելքերը, ինչպես նաև հսկիչ աշտարակները: Ոստիկանները շրջապատել են տարածքը: Թիքրիդում պարետային ժամ է հայտարարվել: 

Նախորդ հոդվածը‘Ամենաձախողված վարչապետը Տիգրան Սարգսյանն է. հարցում ‘
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Նալբանդյանի և Մամեդյարովի հետ’