‘Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով մարդիկ են զոհվել’

513

Հունվարի 16-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով 17 մարդ է զոհվել, և 170 տուժած կա: Ուժային կառույցների հավաստիացմամբ՝ պայթյունները որոտացել են Բաղդադում և երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում,  փոխանցում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկությունների՝ Քիրքուքում նվազագույնը 10 մարդ մահապարտ-ահաբեկիչի զոհ է դարձել:  Պայթյունը որոտացել է Իրաքում գործող քրդական կուսակցություններից մեկի գրասենյակի հարևանությամբ:

Նախորդ հոդվածը‘ Իրանում ազատազրկման է դատապարվել ընդդիմության առաջնորդներից մեկի որդին’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի կործանումը՝ վերարտադրման երաշխիք’