‘Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 20 մարդ’

969

Իրաքում ավելի քան 2 տասնյակ մարդ է զոհվել նախօրեին մայրաքաղաք Բաղդադում և մի քանի այլ խոշոր քաղաքներում  տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Բաղդադի ամենախոշոր հյուրանոցներից մեկի հարևանությամբ ականապատ մեքենա է պայթել: Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության թիրախը ուժային կառույցներից մեկի բարձրաստիճան պաշտոնյա է եղել, որի ավտոշարասյունը պայթյունի պահին անցել է այդ հատվածով:

Եվս 5 նմանատիպ պայթյուն է որոտացել Էլ Հիլլա, Կիրկուկ, Էլ-Հուվեյջ և այլ քաղաքներում:  Այս պահի տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ առնվազն 20 զոհ կա, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է: 

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Ադբաշյան. Ստեփանակերտում դեռ օդանավ չկա’
Հաջորդ հոդվածը‘Մերժվեց ՀՅԴ-ի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը’