‘Դմիտրի Ադբաշյան. Ստեփանակերտում դեռ օդանավ չկա’

993

Ստեփանակերտում դեռ օդանավ չկա: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Նշենք, որ ամիսներ առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե խնդիրը միայն օդանավի ձեռքբերումն է, այն էլ լուծում է ստացել Էդուարդո Էռնեկյանի նվիրատվության շնորհիվ։ Արցախի նախագահի՝ Արգենտինա կատարած այցի ժամանակ Էռնեկյանը հայտնել էր Արցախին օդանավ նվիրելու որոշման մասին։

Ադբաշյանից հետաքրքրվեցինք՝ Էռնեկյանի միջոցներով ձեռք բերված օդանավը ե՞րբ կլինի Ստեփանակերտում:

«Չեմ կարող ասել: Իր նվերը մենք հիմա կազմակերպում ենք ստանալ: Օդանավը Երևանում է գտնվում»,- նշեց նա:

 

Նախորդ հոդվածը‘Խոտանի պատճառով «Տոյոտան» ռեկորդային քանակի մեքնենաներ է ետ կանչում ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 20 մարդ’