‘Իրաքում երեք պայթյուն է որոտացել. կան բազմաթիվ զոհեր’

1136

Հունվարի 22-ին Իրաքում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով առնվազն 17 զոհ և մոտ 50 տուժած կա, հայտնում է Reuters գործակալությունը:

Ահաբեկչություններից մեկը տեղի է ունեցել մայրաքաղաքից դեպի հարավ ընկած ռազմական հետակետերից մեկի հարևանությամբ, մյուս պայթյունը որոտացել է Բաղդադի Էշ-Շուլա թաղամասի շուկայում: Երրորդ պայթյունը որոտացել է Բաղդադից դեպի հարավ ընկած Էլ-Մահմուդիա քաղաքում:

Հիշեցնենք, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում Իրաքում մի քանի տասնյակ մարդ ահաբեկչական հարձակումների  զոհ են դարձել:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը ծառայակցին հարկադրել է սեռական բնույթի գործողությունների’
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Թիմում բոլորն էլ անհանգստացած են ներկա իրավիճակից’