‘Ի լրումն iLur.am-ի այսօրվա խմբագրականի. Ընթերցողի արձագանք’

2607

Ի լրումն iLur.am-ի այսօրվա խմբագրականի

1989-ի ամռանը մոսկովյան բանտից նոր ազատված և Երևան վերադարձած Լևոն Տեր- Պետրոսյանը ստիպված եղավ շտապ Փարիզ մեկնել` ողնաշարի շրջանում ծանր վիրահատության ենթարկվելու համար: Չեմ պնդում, բայց գուցե առողջական լուրջ խնդիրը կամ սկսվել, կամ էլ` խորացել էր բանտային պայմանների հետևանքով:

Շուրջ երկու ամիս հետո, դեռ լիովին չապաքինված, նա շտապ Երևան վերադարձավ: Իրադարձությունները դա էին պահանջում: Համաժողովրդական շարժումն ամեն պահի նոր մարտահրավերների առաջ էր կանգնում ու դժվար էր համակերպվել միայն հեռվից դրանց հետևելու հետ:

Փառք աստծո, վիրահատությունը բարեհաջող լուծել էր առողջությանը սպառնացող խնդիրը, սակայն վնասվել էր աչքի հետ կապված նյարդերից մեկը, որի համար բժիշկները որոշ  ժամանակ անց կրկնակի վիրահատություն էին առաջարկել:

Եվ ինչ: Այն ժամանակ 44-ամյա Տեր-Պետրոսյանը ոչ կարևորեց իր վերջնական ապաքինումը, գուցե ոչ էլ` ներկայիս ղեկավարի նմանությամբ բավարար կոկետություն ունեցավ դրան ժամանակ հատկացնելու համար: Սակայն դա չխանգարեց Ղարաբաղ կոմիտեի անդամին նախ որպես ԳԽ պատգամավոր, հետո` ԳԽ նախագահ, այնուհետև էլ` ՀՀ նախագահ իր յուրաքանչյուր օրն ու ժամը նվիրելու Հայաստանին ու նրա խնդիրներին, երկրին, որն իր անկախ գոյությունը սկսել էր անասելի ծանր պայմաններում:

Գուցե ոմանք սա բարձրագոչ գնահատական համարեն, բայց սա պարզ ու բացարձակ ճշմարտությունն է:

 

Պերճուհի Տատուրյան               

Նախորդ հոդվածը‘Հաղորդավարուհի Լիլուի «անեծքը» կառավարությանը. Սառեն ցրտից, վախենան գազն ուժեղացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Այլ կերպ անհնար է վերջ դնել պետական գրպանահատությանը’