‘Ի պատիվ Եվրամայդանի՝ ուկրաինական սփյուռքը աշխատանքի է դուրս եկել ասեղնագործ շապիկներով’

693

Ի նշան Կիևի Եվրամայդանի հետ համերաշխության՝ ԱՄՆ-ում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչները երեկ աշխատանքի են դուրս եկել ասեղնագործ հագուստով: Ինչպես հաղորդում է ուկրաինական սփյուռքի Vidia կայքը, ակցիան անցկացվել է «Ասեղնագործ Երեքշաբթի» համաշխարհային ֆլեշ-մոբի շրջանակներում: «Ակցիային միացել է  ավելի քան 1300 հոգի: Կարևոր չէ՝ քննություններն եք ավարտում, թե աշխատանքի եք գնում կամ տանը նստած եք. արտահայտե՛ք ձեր ազգային զգացմունքները, ցո՛ւյց տվեք ձեր ավանդական տարազը, որպեսզի բարոյապես սատարեք և դրսևորեք ձեր համերաշխությունը Եվրամայդանի ցուցարարների հետ»,- ԱՄՆ-ի ուկրաինացիներին ուղղված կոչից մեջբերում է արել Vidia կայքը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Ցասման օր». Թունիսում նույն կարգախոսներն են՝ հեղափոխությունից երեք տարի անց ‘
Հաջորդ հոդվածը‘Վալենսան պարտություն է կանխագուշակում Եվրամայդանի համար’