‘
Մոսկվան Վրաստանի նոր կառավարության մտադրությունների մասին դատելու է ըստ նրա գործերի, ինչպես նաև Ռուսաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ դիրքորոշումների: Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հավաստել ենք, որ սպասում ենք նոր կառավարության ձևավորմանը, որի մասին դատելու ենք ըստ նրա պրակտիկ գործերի և այն դիրքորոշումների, որոնք կհայտարարվեն ՌԴ-ի և ամբողջությամբ վերցված Հարավային Կովկասի վերաբերյալ»,- ասել է նա:
‘