‘Տիգրան Ուրիխանյան. Աղքատության վտանգը նոր չէ ի հայտ եկել ‘

895

«Այն թվերը, որ հաճախ հրապարակվում են, ավելի ճիշտ՝ պաշտոնական աղբյուրների կողմից ստեղծվում են, կարող են չհամապատասխանել իրականությանը, այսինքն՝ հայտարարում են այն, ինչ իրենց է ցանկալի, այլ ոչ թե իրականում գոյություն ունի:  Հակառակ դեպքում՝ պաշտոնական աղքատության ցուցանիշը կարող է իրական լինել, նայած թե կառավարությունը դրա տակ ինչ նկատի ունի», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե աղքատության տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է երկրի համար:

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ վտանգը նոր չէ  ի հայտ եկել, ըստ նրա՝ ԲՀԿ-ն բազմիցս խոսել է դրա մասին՝ համարելով երկրի համար առաջնային խնդիր:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը Վրաստանի նոր կառավարության մասին կդատի ըստ նրա գործերի’
Հաջորդ հոդվածը‘Թալիբների կողմից վիրավորված աղջնակը տեղափոխվել է բուժման Մեծ Բրիտանիա ‘