Լեգենդար Բորիս Բեքերը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

262

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի վեցակի հաղթող, օլիմպիական չեմպիոն, 54-ամայ Բորիս Բեքերը Լոնդոնում դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման, հաղորդում է Sky Sports-ը։

2017-ին սնանկ ճանաչված լեգենդար գերմանացի թենիսիստը թաքցրել է ունեցվածքը, որով կարող էր մարել Մալյորկայում 3,5 միլիոն եվրոյով ձեռք բերած անշարժ գույքի վարկը։ Բեքերը 16 տարվա մարզական կարիերայի ընթացքում վաստակել է 100 միլիոն եվրո։

Այժմ նա հեռուստամեկնաբան է BBC-ում։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Ռոլան Գարոսին»
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Ի լուր Ռուբեն Մելքոնյանի