‘Լեմպարդը հեռանում է Լոս-Անջելես’

842

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրանկ Լեմպարդը «Լոս-Անջելես Գելաքսի» ակումբի հետ բանակցություններ է սկսել մրցաշրջանի ավարտից հետո ամերիկան ակումբ տեղափոխվելու շուրջ:

Կողմերը արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը, հաղորդում է Goal.com-ը:

Նշենք, որ ավելի վաղ Լեմպարդի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը 2013թ. ամռանը ազատ խաղացողի կարգավիճակով միանշանակ լքելու է ակումբը:

Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ամերիկյան այդ ակումբում հանդես էր գալիս անգլիական ֆուտբոլի մեկ այլ աստղ` Դեւիդ Բեքհեմը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. 15 տարվա ազատազրկում քրիստոնյա դառնալու համար’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Գյուրջինյան. Շտեմարանները մեր կրթության վերջին խայտառակությունն են’