‘Եգիպտոս. 15 տարվա ազատազրկում քրիստոնյա դառնալու համար’

876

Եգիպտոսի Բենի Սուեֆ քաղաքի դատարանը իսլամից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտել Նադյա Մուհամեդ Ալիին և նրա 7 զավակներին, հայտնում է Mignews-ը:

Նադյան, ով ծնված օրվանից քրիստոնյա է եղել, 23 տարեկանում ամուսնացել է Մուհամեդ Աբդել-Վահաբի հետ և ընդունել ամուսնու կրոնը (իսլամ): Սակայն նրա մահից հետո որոշել է կրկին հավատափոխ լինել՝ իր ընտանիքից ժառանգություն ստանալու նպատակով:

Նադյայի գործը նոր ընթացք է ստացել Եգիպտոսի նոր իսլամիստական ռեժիմի օրոք, և կնոջը, երեխաների հետ միասին, 15 տարվա ազատազրկման են դատապարտել: Դատատանի որոշմամբ՝ անազատության են դատապարտվել նաև Նադյայի փաստաթղթերի փոխանակումն իրականացրած պաշտոնյաները:

Նախորդ հոդվածը‘Դոլմատովի ինքնասպանությունը չի կապվում Նիդռլանդներում նրան ապաստան չտրամադրելու հետ’
Հաջորդ հոդվածը‘Լեմպարդը հեռանում է Լոս-Անջելես’