‘Լիբանանի կառավարությունը Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ նամականիշ կթողարկի’

881

Լիբանանի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ զոհերի հիշատակը հավերժացնող Բիքֆայայի հուշարձանը ներկայացնող նամականիշ կթողարկի:

Ինչպես հաղորդում է Արմինֆոն , վկայակոչելով ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը, այդ առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի հաղորդակցության նախարար Նիքոլա Սահնաուին: Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի կառավարությանն այդ նախաձեռնության համար: Լիբանանի հաղորդակցության նախարարն իր հերթին խոստացել է նախագիծն իրականացնել 2014 թվականի սկզբին:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Հոգևորականը՝ ցուցարարների պաշտպան’
Հաջորդ հոդվածը‘Կոստանյանն օմբուդսմենին առաջարկում է դատական անօրինությունների մասին կոնկրետ փաստեր ներկայացնել’