‘Լիբիայի իշխանությունները ձերբակալել են Քադդաֆիի մամուլի քարտուղարին ‘

638

Լիբիայի իշխանությունները երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի սպանությունից ուղիղ մեկ տարի անց այսօր պաշտոնապես հայտարարել են նրա նախկին մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմին, հայտնում է Reuters-ը:

Լիբիայի վարչապետի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ ասվում է, որ Իբրահիմը, ով լիբիական զինված հակամարտության ընթացքում տարածում էր բոլոր պաշտոնական հայտըարարությունները, ձերբակալվել է Թարխունա քաղաքում եւ տեղափոխվել մայրաքաղաք Տրիպոլի՝ հարցաքննության:

Մեկ տարի առաջ ԶԼՄ-ներում արդեն տեղեկություն կար, թե Քադդաֆիի հայրենի Սիրտա քաղաքաում բռնվել են Մուսա Իբրահիմը եւ Քադդաֆիի որդիներից մեկը: Սակայն այդ տղեղեկությունները չհաստատվեցին: Մուսա Իբրահիմի գտնվելու բայրի մասին որեւէ տեղեկություն անցյալ տարվա օգոստոսից ի վեր չկար:

 

 

Նախորդ հոդվածը‘«Ճանաչիր թշնամուդ». Հակահարված նախաձեռնության նոր ակցիան (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բաղդադում պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել ‘