‘Լիլիան Տյուրամ. «Բարսելոնան» անհատին օգնում է մարդկանց այլ կերպ վերաբերվել’

1002

Հոկտեմբերի 24-ին «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում՝ տեղի է ունեցել ակումբի նախկին պաշտպան, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լիլիան Տյուրամի գրքի շնորհանդեսը:

«Իմ սեւամորթ աստղերը» գրքի շնորհանդեսի ժամանակ Լիլիան Տյուրամը խոսել է կատալոնյան ակումբի եւ այնտեղ իշխող արժեքների մասին:

«Երբ դիտում ես «Բարսելոնայի» խաղը, ապա արվեստի  ցուցադրության վկան ես դառնում: «Բարսելոնան» ֆուտբոլի կարեւոր իմիջ է եւ այն մեծ նշանակություն ունի: Ինձ բախտ է վիճարկվել երկու տարի հանդես գալ «Բարսելոնայում»: Այստեղ ամենակարեւորը խտացված է «Ավելին, քան՝ ակումբ» արտահայության մեջ:  Որովհետեւ ֆուտբոլը պետք է իրենից ավելին ներկայացնի, քան պարզապես խաղը: Այն պետք է օգնի անհատին մարդկանց այլ կերպ վերաբերվել»,- Տյուրամի խոսքն է մեջբերում Campionat.com-ը:

Նշենք, որ Տյուրամի գիրքը անդրադառնում է ռասիզմի եւ անհանդուրժողականության թեմաներին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում փոփոխական եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանցի իրավաբանն ու ռեժիսորը արժանացել են Սախարովի անվան մրցանակի՝ հանուն մտքի ազատության ‘