‘
Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության երկրորդ շրջանի թայ-բրեյքի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւային: Այժմ պայքարից դուրս չմնալու համար Լիլիթը պետք է հաղթի երկրորդ պարտիայում:
Նշենք, որ երեկ պայքարից դուրս մնաց Էլինա Դանիելյանը, որը երկու խաղերի արդյունքում պարտվեց հնդիկ Հարիկա Դրոնովալիին:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 33 երկրների 64 շախմատիստներ 33 երկրներից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 450 հազար դոլար:
Նադեժդա Կոսինցեւա — Լիլիթ Մկրտչյան պարտիային կարող եք հետեւել այստեղ.
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘