‘Լիոնել Մեսի. Երբեւիցե դա պետք է պատահեր’

661

Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ որեւէ արտառոց բան չի տեսնում նրան, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնյան ակումբը պարտվել է «Ռեալ Սոսիեդադին» (2:3): Հիշեցնենք, որ սա «Բարսայի» առաջին պարտությունն էր առաջնությունում:

«Երբեւիցէ սա պետք է պատահեր: Սարսափելի ոչինչ չի պատահել: Այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Իսպանիայի Գավաթում «Մալագայի» հետ հանդիպման վրա: Մենք գոլ խփելու պահեր շատ ունեցանք, սակայն մեկ խաղացող պակաս լինելով, խաղալը միշտ էլ դժվար է»,- Մեսիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ Մեսին այս հերթական ռեկորդի հեղինակ դարձավը: Նա գոլի հեղինակ դարձավ 10-րդ խաղն անընդմեջ եւ այդ ցուցանիշով գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, որը Իսպանիայի առաջնությունում 9 խաղ անընդմեջ էր գոլ խփել:


Real Sociedad 3-2 Barcelona 19.01… by ourmatch

Նախորդ հոդվածը‘Ուստա Հրանտ. Սևերով խաղը 2. հասկանալու խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’