‘Լիոնել Մեսսին և Քրիստիանո Ռոնալդոն միմյանց ողջունեցին բարեկամաբար (շարժանկար)’

780

Վերջին 6 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստների Լիոնել Մեսսիի և ՔրիստիանոՌոնալդուի անհատական դիմակայության հերթական խաղը կայացավ Անգլիայում։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեցին Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները: Խաղավարտի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին եվրոպացիները 1։0 հաշվով։

Այդ խաղից առաջ հանդերձարանի խաղադաշտ դուրս գալու ճանապարհին Մեսսին ու Ռոնալդուն բարեկամաբար ողջունել են միմյանց՝ մեկ անգամ ևս փորձելով ապացուցել,  որ ամենևին էլ լարված հարաբերությունների մեջ չեն միմյանց հետ։

Հիշեցնենք, որ թե արգենտինացին, և թե պորտուգալացին մասնակցել են այդ խաղի միայն առաջին խաղակեսերին։

 

Նախորդ հոդվածը‘Նեյմարը՝ լավագույն ռմբարկու’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կոնգրեսը Հվ.Կովկասի ամենաազդեցիկ լիբերալ կուսակցությունն է (տեսանյութ)’