‘«Լիվերպուլը» 75 միլիոն եվրո կառաջարկի «Ռեալի» հարձակվողի համար’

655

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյին։ 23-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» կառաջարկի 75 միլիոն եվրո, հաղորդում է El Desmarque-ը։

Transfermarkt-ը Ասենսիոյի տրանսֆերի գինը գնահատում է 60 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Անցած մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մերկելի դողի նոպան կրկնվել է երրորդ անգամ’