‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ անցած տասն ամսվա արդյունքների հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
‘