‘ԼՂՀ նոր կառավարության կազմը հայտնի է ‘

1126

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` այսօր ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու

մասին:

Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը. 

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ

Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար

Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար

Լեւոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար

Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար

Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության եւ գիտության նախարար

Նարինե Էդուարդի Աղաբալյան` մշակույթի եւ երիտասարդության հարցերի

նախարար

Մովսես Հրանտի Հակոբյան` պաշտպանության նախարար

Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` քաղաքաշինության նախարար

Սպարտակ Ապետնակի Թեւոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար 

Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լեւոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսին տեղափոխել են «Ռեալի» երկրորդ թիմ’
Հաջորդ հոդվածը‘Արցախը վերջապես ԱԳ նախարար ունեցավ ‘