‘ԼՂՀ-ն Freedom House-ի զեկույցում «ոչ ազատ» երկրների շարքից անցել է «մասամբ ազատ» երկրների շարքը’

866

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազատությունն աշխարհում» հերթական տարեկան զեկույցի «Վիճելի տարածքներ» հատվածում ժողովրդավարության ասպարեզում զարգացումների առումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին: Նախկինում այն «ոչ ազատ» երկրների շարքում էր:

Մասնակի ազատ որակմանը արժանանալով՝ ԼՂՀ-ն քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների տեսանկյունից 5-ական միավոր է ստացել:

Նշենք, որ «ոչ ազատ»-ից «մասամբ ազատ»-ին ացնումը պայմանավորված է նախորդ տարի հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների անցկացման հետ: Նախկինում ԼՂՀ-ն «ոչ ազատ» երկրների շարքում էր դասվել խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո: 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբեր ամսին երկիր է ժամանել և չի մեկնել 28 610 մարդ’
Հաջորդ հոդվածը‘2012 թվականին երկրից մեկնել և չի վերադարձել 42 764 մարդ’