‘2012 թվականին երկրից մեկնել և չի վերադարձել 42 764 մարդ’

890

2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 42 764 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամլո կենտրոնից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 907 637 և  916 542 է, սալդոն կազմում է -8 905, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 40 247 և 41 542, սալդոն՝ -1 295, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 1 243 949 և 1 276 513, սալդոն՝  -32 564:

Այսպիսով՝ հանրապետություն ժամանել է և հանրապետությունից մեկնել, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 2 191 833 և 2 234 597 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 12 ամսում երկիրը լքել է  42 764 մարդ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ն Freedom House-ի զեկույցում «ոչ ազատ» երկրների շարքից անցել է «մասամբ ազատ» երկրների շարքը’
Հաջորդ հոդվածը‘Արման Սահակյան. ՀՀ ԱԳՆ շենքն աճուրդի կհանվի 2013-ի մարտի առաջին տասնօրյակում’