‘ԼՂՀ-ում կանայք «ամրապնդում են» իրենց դիրքերը’

797

Այն, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախորդ նախագահների համամետ ավելի շատ է վստահում կանանց՝ դա նորություն չէ եւ պարզ երեւում է նախագահության տարիներին վարվող կադրային քաղաքականությունից: Գրում է karabakh-open.info կայքը:

Կայքը գրում է, որ այսօր Ղարաբաղում կանայք ներգրավված են կառավարման տարբեր ոլորտներում, ավելին զբաղեցնում են բարձր պաշտոններ, իսկ վերջերս կատարված կադրային փոփոխությունները խոսում են այն մասին, որ «կանայք ավելի են ամրապնդում իրենց դիրքերը»: Բոլորովին վերջերս նախագահը որոշեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին էլ կին նշանակել. ԿԸՀ նախագահն այժմ Սրբուհի Արզումանյանն է։ Շատ շուտով, մեր տեղեկություններով, կին կլինի նաեւ Արցախի պետական համալսարանի ռեկտորը. մայր բուհը կղեկավարի ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայիս պետ Մանուշ Մինասյանը։

Հիշեցնենք, որ բացի վերոնշյալներից, ԱԺ 33 պատգամավորներից 4-ը կանայք են, կառավարությունում 2 կին նախարար կա՝ մշակույթի եւ երիտասարդության ու առողջապահության, կին է նաեւ գերագույն դատարանի նախագահը։ Հանրապետության 229 համայնքի ղեկավարներից 11-ը կանայք են։ Այժմ Արցախում չկա շրջվարչակազմի կին ղեկավար։ Կանայք բարձր պաշտոններ չեն զբաղեցնում նաեւ ուժային կառույցներում։

  

Նախորդ հոդվածը‘WikiLeaks-ի իրազեկիչի գործը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում’