‘ԼՂՀ ՊՆ. Մարտական դիրքում զինծառայող է սպանվել’

854

Հուլիսի 30-ին ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. ԱՄՆ հետախուզության զեկույցը. համայն հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից’
Հաջորդ հոդվածը‘Հայ ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կիրականացնի’