‘Հայ ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կիրականացնի’

786

Հայաստանի ե ւԱդրբեջանի սահմանին ԵԱՀԿն հուլիսի 31-ին մոնիթորինգ կիրականացնի: Մոնիթորինգը կիրականացվի Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի եւ սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի ուղղությամբ:

Հայկական կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Խրիստո Խրիստովը: 

Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորն ու Իրժի Աբերլեն: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մոնիթորինգին չի մասնակցի:

Առաջին տարեկեսի ընթացքում Ադրբեջանը ավելի քան 7030 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում զոհվել է 3, վիրավորվել 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Մարտական դիրքում զինծառայող է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Ելիսեյան պալատն անդրադարձել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վերաբերյալ հարցումին’