‘ԼՂՀ տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. Դավիթ Բաբայան ‘

1607

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է տղամարդկություն ունենա իրենց ԱԳՆ հայտարարության միջոցով բացահայտելու ամբողջական ճշմարտությունը: «Նրանք ուղղակի պետք է տղամարդկություն ունենան ասելու ճշմարտությունը և իրենց հայտարարության մեջ մի տող էլ ավելացնեն: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. դա իրականություն է և գործում է 1994 թվականից: Մենք գիտենք, թե մեր ռազմաօդային թռիչքներից ինչքան վնասներ է կրել իրենց հակաօդային պաշտպանությունն այն ժամանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ այն հատվածում, որտեղ նոյեմբերի 12-ին ընկել է հայկական անզեն ուղղաթիռն ամբողջ գիշեր եղել է թշնամու կրակահերթի տակ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել ‘